ՌԴ Պերմ քաղաքում փետրվարի 11-22-ը անցկացվել է «Երիտասարդ հայրենասերների» հավաք-մրցույթը, որին մասնակցել են նա¨ ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները: Միջոցառումը, որի կազմակերպիչը ՌԴ ՆԳ նախարարությունն է, անցկացվում է ՌԴ նախագահի «Երիտասարդության հայրենասիրական դաստիարակության» ծրագրի շրջանակներում: Հավաքներին մասնակցել են ՌԴ-ի, Ուկրաինայի, Ղազախստանի, Բելառուսի, Տաջիկստանի ¨ Հայաստանի ներքին գործերի, զինվորական, ռազմահայրենասիրական ակումբների, կադետական կրթական ¨ ուսումնական հաստատությունների 34 խմբեր:
Մրցույթն անցկացվել է մի քանի փուլերով ¨ ներառել` ռազմական ¨ մասնագիտական տարբեր բնագավառներ: Մ. Մելքոնյանի անվան վարժարանի սաները հաջողությամբ հանձնել են կրակային, գրոհային, ընդհանուր արգելագոտու հաղթահարման, ինչպես նա¨ ռազմական տեղագրության, կրակային, հակահրդեհային պաշտպանության, դանակի նետման ստուգարքները ¨ զբաղեցրել են 2-րդ տեղը: Վարժարանի սաները 2011թ. նույնպես մասնակցել են այս մրցույթին` զբաղեցնելով 3-րդ տեղը:
Բացի վերոնշյալ ստուգարքներից` հավաքների ընթացքում անցկացվել են նա¨ մրցումներ «Օրվա հերոս» ¨ «Լավագույնները մարզումների ժամանակ» անվանակարգերում, որոնց ժամանակ հայ պատանիները զբաղեցրել են 1-ին տեղը: Ոչ պակաս կար¨որ է եղել նա¨ «Այցեքարտ» անունով մրցույթ-ցուցադրությունը, որի ընթացքում մեր տղաները ներկայացրել են Հայաստանի Հանրապետությունը, Եր¨ան քաղաքը, ՀՀ Զինված ուժերի ¨ ռազմամարզական վարժարանի պատմությունը, պարային ¨ մշակութային ցուցադրություններ:
Կարդացեք նաև
Հյուրընկալող կողմն, իր հերթին, ամեն ինչ արել է մասնակիցների առօրյան ուսանելի ¨ բազմազան դարձնելու համար: Կազմակերպվել են հատուկ նշանակության ստորաբաժանումների ցուցադրություններ, ներկայացվել են սպառազինության ¨ հատուկ սարքերի նոր նմուշներ, կազմակերպվել են հանդիպումներ Մեծ հայրենականի վետերանների, զինվորական բարձրաստիճան սպաների ու մշակութային գործիչների հետ: Զուգահեռաբար, մասնակիցները հնարավորություն են ունեցել մասնակցելու մարտավարամասնագիտական, ռազմավարական, փորձագիտական ¨ այլ դասընթացների:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ