Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյանը`բանակում գողական օրենքների եւ սպանությունների մասին

Փետրվար 23,2012 16:27

Այսօր Սովետական բանակի օրն է: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն Aravot.am-ի զրույցում խոսելով այսօրվա մեր բանակի մասին՝ ասաց, որ բանակի հիմքն ամուր է, որովհետեւ ժողովուրդն է այն ստեղծել. «Երբ ժողովուրդն է ձեռք բերում, ուրեմն իրենն է, հենց ուրիշ խմբեր են մի բան ձեռք բերում, դա իրենց է ծառայելու: Նույնը նաեւ իշխանություններն են, եթե ուզում ես իշխանությունը քեզ պատկանի` դու պիտի գաս իշխանության, եթե ուզում ես ժողովրդին պատկանի` ժողովուրդը պիտի գա իշխանության: Եթե պետության, իշխանության հիմնական մարմինները ձեւավորվեն ժողովրդի կամքով եւ ժողովրդի մասնակցությամբ, դա կպատկանի նոր ժողովրդին: Հիմա ով որ իշխանության է եկել, այդ խումբն էլ յուրացրել է ամեն մի հնարավորությունները, դրա համար իշխանությունպետությունկուսակցությունը նույնացել է: Մեր բանակը ձեւավորվեց կամավորականների մեծ շարժումով` ազատամարտի ընթացքում, հիմքը մեր բանակի դրա համար է ամուր: Իսկ այն բացասական երեւույթները, ինչ տեղի են ունենում բանակում` դրանից շեղվելու արդյունքն է: Բանակում սպանությունները հենց այդ շեղումներն են»:

Ըստ պարոն Ռուստամյանի, բանակի նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունը նվազել է, եւ բանակ մուտք է գործել 2 հիմնական ավերիչ գործոն. «Մեկը գողականությունն է, փողոցային օրենքները, որ բանտերում են, ասենք՝ ավլելը, մաքրելը դառնում է նվաստացուցիչ: Այսինքն, կարգը, կանոնը պահպանելը զինվորի համար նվաստացուցիչ է դառնում: Շեշտում են` ով որ դա արեց` տղամարդ չի, նա պիտի պայքարի, որ այդ տղայական ստատուսը ձեռք չբերի: Օճառը գցեց` չպետք է կռանա, այսպիսի պրիմիտիվ երեխայական բաներ, որոնք գործում են հանցավոր աշխարհի, գողական աշխարհի միջավայրում: Բայց դա դժբախտաբար մուտք գործեց բանակ: Երկրորդ խնդիրն այն է, որ կոռուպցիան, կաշառակերոթյունը բերեց նրան, որ փողը մուտք գործեց բանակ: Առեւտուր, սակարկումներդրանք երեւույթներ են, որոնք իրենց դրսեւորումները գտան բանակում: Դրա արդյունքում այսպիսի դժբախտ դեպքեր են լինում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829