Աբովյան փողոցից ապամոնտաժված եւ Մաշտոցի պուրակում հանգրվանելիք կրպակների եւ այդ առիթով պուրակում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների, պաշտոնական մեկնաբանությունների շուրջ տեսակետ հայտնելու խնդրանքով Aravot.am-ը դիմեց Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին: Հիշեցնենք, որ Աբովյան փողոցը «մաքրելը» հենց պարոն Բեգլարյանի նախընտրական ծրագրի դրույթ էր, որի իրականացումը բաժին հասավ արդեն Տարոն Մարգարյանին: Ի դեպ, կրպակատերերից մեկն էլ ՝ «Գարդերոբ» խանութի սեփականատերը Գագիկ Բեգլարյանի եղբայրն է:
Մամուլի խոսնակի միջոցով Գագիկ Բեգլարյանը փոխանցեց, որ այդ թեմայի շուրջ որեւէ մեկնաբանություն անել չի ցանկանում:
Aravot.am-ին չհաջողվեց մեկնաբանություններ ստանալ նաեւ Գագիկ Բեգլարյանի՝ «Գարդերոբի» սեփականատեր եղբորից՝ Յուրա Բեգլարյանից: Վերջինս նույնպես չի մեկնաբանում:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ