Վրաստանին սահմանակից Դեղձավանի համայնքապետարանը տեղավորված է փոքր վագոն-տնակում: Համայնքի ղեկավար Ռոբերտ Հովհաննիսյանն ասաց, որ վագոն-տնակում գտնվող իր աշխատասենյակը տրամադրել է գյուղի բուժկետին:
«Հիմա վագոնի փոքրիկ մի սենյակում, գյուղապետարանի աշխատակիցներով, 6-7 հոգով ենք նստում, օդը չի հերիքում», –դժգոհեց գյուղապետը: Խոսք անգամ չի կարող լինել այս պայմաններում համայնքի բնակիչներին նորմալ սպասարկելու մասին: Հավելենք, որ 396 բնակիչ ունեցող Դեղձավանը նաեւ մշակույթի տուն կամ ակումբ չունի: Փոքր համայնքը ֆինանսներ չունի համայնքապետարանի շենք կառուցելու համար: Դեղձավանի այս տարվա բյուջեն 6 միլիոն 400 հազար դրամ է, որից պետական լրավճարը` 3,5 միլիոն դրամ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ