Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանի մտածածը հաճախ հակասում է ՀՀԿ-ին

Փետրվար 23,2012 15:29

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն «Ազդակ» ակումբում այն հարցին՝ ով կլինի ՀՀ վարչապետը խորհրդարանական ընտրություններից հետո և, եթե իրեն առաջարկեն այդ պաշտոնը՝ կհամաձայնի՞, թե՞ ոչ, պատասխանեց. «Երբ ինձ առաջարկվի, երկու հարց կուղղեմ: Նախ՝ ի՞նչ խնդիրներ է դրվում իմ վրա եւ ինչ գործիքներով պետք է խնդիրները լուծենք»:

Մյուս հարցի կապակցությամբ, թե սոցհարցումների ժամանակ որպես քարոզիչ Գալուստ Սահակյանի անունը չհնչեց, ու արդյոք դա նշանակո՞ւմ է, որ նրա վարկանիշն ընկել է, պարոն Սահակյանը պատասխանեց. «Ինձ քարոզիչ չեմ համարում, ես քաղաքական գործիչ եմ: Պոպուլիզմից դուրս մարդ եմ, քանի որ երբեմն ինչ մտածում եմ՝ շատ հաճախ հակասության մեջ է ընկնում և իմ թիմի, կուսակցության հետ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829