«Ազդակ» ակումբում հրավիրված ասուլիսի ընթացքում ՀՀԿ փոխնախագահ , ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանն առավոտից երեկո գտնվում է ՀՀԿ գրասենյակում, որը կուսակցության կենտրոնական շտաբն է: Նա նաև հավելեց. «Շատ ուրախ եմ, որ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ կարոտ կա»:
Այն հարցին՝ արդյո՞ք իրականությանը համապատասխանում են լուրերը, թե հանրապետականները բաժանվել են երկու թևի՝ Հովիկ Աբրահամյանի և հին հանրապետականների, իսկ Գալուստ Սահակյանն էլ Հ. Աբրահամյանի թևում է, ՀՀԿ փոխնախագահը պատասխանեց. «Մի թև էլ ինձ տաք, լրիվ կհամալրվի: Ես որևէ մեկի ոչ թևում, ոչ մեջքում չեմ կարող լինել: Ես ընդամենը կարող եմ կոորդինացնել, համաձայնեցնել և կոնֆլիկտները վերացնել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև