Այսօր «Ազդակ» ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, երբ լրագրողները ՀՀԿ փոխնախագահ , ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին հարցրին՝ արդյոք ճի՞շտ են այն լուրերը, որ ՀՀԿ-ն չի ցանկանում գործարար Սիլվա Համբարձումյանին ընդգրկել իր ցուցակում, պարոն Սահակյանը վրդովվեց. «Ո՞վ է Սիլվա Համբարձումյանը: Սաղ ուզում են մեր շարքերը մտնեն: Չեմ էլ ճանաչում՝ ում մասին եք խոսում: Ես Սիլվա Համբարձումյանին ոչ տեսել եմ, ոչ լսել եմ, ոչ էլ բարևել»:
Հիշեցնենք, որ «Առավոտի» հարցին, թե հնարավո՞ր է, որ Հանրապետական կուսակցություն մտնել՝ Սիլվա Համբարձումյանը պատասխանել էր, թե իր համար անհնարին բան չկա, եւ հարցին, թե հնարավոր համարո՞ւմ եք, որ Սուրեն Խաչատրյանը, լինելով ՀՀԿ-ական, թույլ կտա, որ իր կուսակցական ընկերը դառնաք` ասել էր. «Կարծում եմ` ինքը ձայն չի ունենա, էլի, որ թույլ տա կամ չտա»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ