Լրահոս
Օրվա լրահոսը

Արտոնություններ՝ գյուղական համայնքներին

Փետրվար 23,2012 14:47

Մինչեւ 2008 թվականի հունվարի մեկը արձանագրված համայնքների հարկային ապառքների հավաքագրմանը կառավարությունն այլեւս չի անդրադառնա: Այսօր այս մասին կառավարության մամուլի սրահում ասաց Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը: Իսկ ինչ վերաբերում է հաջորդ երեք տարիների ապառքներին, պարոն Տերտերյանն ասաց, որ կառավարությունը այլ մեխանիզմներ է մշակել. «Մենք առաջարկում ենք ապառք ունեցող հարկ վճարողներին վճարել մայր գումարները եւ վճարված մայր գումարներին համամասնորեն, իրենք ազատվում են այդ գումարները չվճարելու համար օրենսդրությամբ հաստատված տույժերից ու տուգանքներից»:

Փոխնախարարի գնահատմամբ, վերջին տարիներին հարկային հավաքագրման իդեալական ցուցանիշ է գրանցվել .«Մոտ 95 տոկոս միջին հարկահավաքության ցուցանիշ»:

Նա ասաց, որ եթե ԱԺ-ն հաստատի գույքահարկի մասին կառավարության առաջարկվող փոփոխությունները, ապա օրենքը գործելու է մինչեւ այս տարեվերջ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829