Լրահոս
Օրվա լրահոսը

Տնօրենը պնդում է, որ ինքը չի կազմակերպել ծեծը, իսկ երեխային ազատել է ծնողի դիմումի հիման վրա (տեսանյութ)

Փետրվար 23,2012 14:35

 

Սամվել Զոհրաբյան

Ինչպես երեկ՝ փետրվարի 22-ին, Կոտայքի մարզից տեղեկացրել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ Աբովյանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել Կոտայքի մարզի Արամուս գյուղի բնակիչ, 44-ամյա Արթուր Սերոբյանը, որը ստացել էր գանգուղեղային վնասվածք և աջ դաստակի ոսկրի կոտրվածք։ Նրա կինը՝ Լարիսա Միքայելյանը, պատմել էր, որ գյուղում դպրոցի տնօրեն Սամվել Զոհրաբյանի ցուցումով տնօրենի հարազատները հարձակվել և ծեծի էին ենթարկել իր ամուսնուն՝ պատճառաբանելով, թե այս ամենը պայմանավորված է այն հանգամանքով, որ տնօրենը դպրոցից անհիմն կերպով հեռացրել է իր 15-ամյա տղային՝ Արտյոմ Սերոբյանին, որն ունի հենաշարժական ապարատի խնդիրներ, քայլում է դժվարությամբ։ Նշված փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնում սկսվել է հետաքննություն։

Այսօր՝ փետրվարի 23-ին, ֆոտոլրագրողը հանդիպել և զրուցել է Արամուսի դպրոցի տնօրեն Սամվել Զոհրաբյանի հետ։ Վերջինս հերքել է Լարիսա Միքայելյանի մեղադրանքները՝ հայտնելով. «Ես այն անձնավորությունը չեմ, որ նման ճղճիմ բաներով զբաղվեմ: Եվ տեղեկություններ չեմ ունեցել կատարված միջադեպի մասին, իսկ նրանց տղային դպրոցից ազատել եմ, քանի որ 2008 թվականի սեպտեմբերի 1-ին  տղայի հայրը՝ Ա. Սերոբյանը, դիմում է գրել և խնդրել, որ իր երեխային ազատեմ դպրոցից, քանի որ իրենք ցանկանում են իրենց երեխային տեղափոխել այլ ուսումնական հաստատություն»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829