ՀՀ ոստիկանությունից «Առավոտին» տեղեկացրին, որ փետրվարի 21-ին շտապօգնությունից ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն թաղամասի տնակներից մեկի մերձակայքում տղամարդու դիակ է հայտնաբերվել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը 45-ամյա Լյովա Ապրոյանին պատկանող կիսակառույց տնակի մոտ հայտնաբերել է 45-ամյա Գրիգոր Հաջի-Պողոսյանի դիակը՝ բռնության հետքերով: Նույն օրը ոստիկանության ծառայողները Նուբարաշենի Ա-2 թաղամասից բերման են ենթարկել Լյովա Ապրոյանին. նա խոստովանել է, որ փետրվարի 20-ի երեկոյան, ժամը 19-ի սահմաններում, տանը, ոգելից խմիչքի ազդեցության տակ, վիճաբանել է Գրիգոր Հաջի-Պողոսյանի հետ եւ բռունցքներով հարվածներ հասցրել նրա դեմքին ու գլխին: Ապրոյանը ձերբակալված է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ