Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ափսոս, Տարոն

Փետրվար 23,2012 13:51

Մաշտոցի այգին շինհրապարակ դարձնելը հասարակական մեծ ընդվզում է առաջացրել: Շինհրապարակն էլ այնպիսին է, որ բազմամյա ծառերին կիպ-կպած, կանաչ տարածքներում շինություններ են կառուցվում, այն դեպքում, երբ քաղաքաշինական նորմերի համաձայն՝ շինության արտաքին պատի հեռավորությունը ծառի բնից պետք է լինի առնվազն 5 մետր, կամ հայտարարվում է, որ տարածքը կանաչ գոտի չէ, բայց այդ դեպքում ո՞րն է կանաչ գոտին, չէ որ, ըստ քաղաքաշինական նորմերի, յուրաքանչյուր անձի հաշվարկով առնվազն 6 քմ կանաչ տարածք պետք է լինի, Փոքր Կենտրոնում ո՞րն է կանաչ գոտին, կա՞ այդպիսին:

Հարցեր են, որոնց այդպես էլ չպատասխանեց քաղաքապետը, որպես արդարացման փորձ նշելով՝ որ. «այգում տեղադրվում են տաղավարներ՝ Աբովյան փողոցի ապամոնտաժված հիմնական շինությունների սեփականատերերին որպես փոխհատուցում տրամադրելու համար»:

Ինչ է ստացվում, ունքը սարքում ենք՝ աչքը հանելո՞վ: Քաղաքապետը նաեւ հայտարարում է, որ. «Հասել է տվյալ քննարկումներն առարկայական դաշտ տեղափոխելու պահը՝ իրար հետ ողջամիտ փաստարկներ փոխանակելու, դրանք  ծանրութեթեւ անելու եւ հասարակական փոխըմբռնման հասնելու համար»: Ինչպե՞ս հավատամ նման ցանկությանը, չէ՞ որ այդ հայտարարությունն անում է մի քաղաքապետ, ով գիշերով թաքուն իրականացրեց շինարարությունը՝ ձիով քայլ կատարելով իր համայնքի բնակչության հանդեպ, ով հրաժարվեց ընդունել իրեն այցելած բնապահպաններին եւ վերջապես մերժեց այգի այցելելու եւ ողջամիտ փաստարկներ փոխանակելու բնապահպանների բազմաթիվ հրավերները:

Ափսոս:

ԿԱՐԵՆ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ
փաստաբան

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829