Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պետք չէ արատավորել

Փետրվար 23,2012 13:48

«Facbook» սոցիալական ցանցի «Խոսքի իրավունք միավորման» հիմնադիր խմբի անդամ Հակոբ Սանթրոսյանը, երեկ ի պատասխան Մենուա Հարությունյանի կարծիքի, թե Մաշտոցի պուրակի համար պայքարողները գրանտակերներ են, «Առավոտին» ասաց. «Այդ բառը մեր հասարակությունում վերջերս ստացել է խիստ բացասական երանգ: Մարդուն անվանել գրանտակեր՝ նշանակում է շեղել հասարակության ուշադրությունը նրա գործի բուն էությունից եւ արատավորել: Այդ նույն դրամաշնորհներն իրականում ստանում են նաեւ իշխանությունները: Ամեն օր տարբեր ոլորտի պաշտոնյաները կարծես քնից արթնանում եւ հասկանում են, որ այս կամ այն նորամուծությունը պետք է արվի իրենց ոլորտում: Օրինակ՝ կրթության եւ այլ ոլորտներում: Այդ բարեփոխումներն արվում են, քանզի միջազգային կազմակերպություններից շահել են դրամաշնորհներ: Սակայն նրանց չեն կպցնում տարբեր պիտակներ: «Խոսքի իրավունք միավորումը» անձնական շփումներ քիչ է ունեցել տարբեր կազմակերպությունների հետ եւ չգիտի, թե ով, որքան եւ ինչու է ստանում գրանտ: Սակայն գտնում է, որ բնության պահպանումը ազնիվ գործ է եւ պետք չի այն արատավորել: Մտածելու տեղիք է տալիս այն մարդկանց պահվածքը, ով այդ նախաձեռնություններին դեմ է արտահայտվում»:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829