![63](https://www.aravot.am/wp-content/uploads/2012/02/6313.jpg)
Թայեքսը, ըստ ԿԳՆ կայքէջի, Եվրահանձնաժողովի ընդլայնման գլխավոր տնօրինության տեխնիկական օժանդակության և տեղեկատվության փոխանակման գործիքն է։Գործելով 1996 թվականից՝ Թայեքսը տրամադրում է կենտրոնացված եղանակով կառավարվող կարճաժամկետ տեխնիկական օժանդակություն օրենսդրության համադրելիությունն ապահովելու նպատակով։ Դրա ծառայությունները լրացնում են մի քանի այլընտրանքային օժանդակության ծրագրերը, որոնք Եվրահանձնաժողովը տրամադրում է նոր անդամ պետություններին, ԵՄ անդամակցությանը հավակնող թեկնածու երկրներին, ինչպես նաև Արևմտյան Բալկանների երկրներին։
2011 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարության և Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի հետ համատեղ կազմակերպված «Մասնագիտական կրթության ոլորտում «Եվրոպասի» համակարգի ներդրում» աշխատաժողովը Եվրոպական հանձնաժողովի կողմից գնահատվել է որպես լավագույն օրինակ և այն նախատեսվում է ընդգրկել ԵՀ-ի Թայեքս գործողության 2011 թվականի հաշվետվության տարեգրքում: