Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունն անդրադարձավ ԱԺ-ից հետ կանչված օրենքի նախագծին

Փետրվար 23,2012 11:53

ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի գրավոր նամակով կառավարություն վերադարձված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» մասին ՀՀ օրենքի նախագծում կառավարությունը փոփոխություններ է կատարել: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նրա խոսքերով, նախագիծը լիարժեք չէր ու առանձին ներկայացնելու համար կարգավորվածության ամբողջականությունն ապահովված չէր:

Նախարարն անդրադառնալով նախագծի վիճահարույց երկու դրույթների՝ ասաց. «Առաջին խնդրահարույց հարցադրումը վերաբերում էր Զինված ուժերի օգտագործմանը արտակարգ դրության պայմաններում: Այս առումով երկու կարեւոր փոփոխություն ենք կատարել: Հարց էին բարձրացնում, արդյոք զինված ուժերը նախապատրաստվա՞ծ են այդ գործողությունները կատարելու համար, եւ անցումային դրույթներով սահմանում ենք, որ ԶՈՒ-ն կարող է է մասնակցել հատուկ նախապատրաստություն անցնելուց հետո: Պետք է առավելապես բացառվի նրանց անմիջական շփումը բնակչության հետ: Նրանք հիմնականում պետք է զբաղվեն արտակարգ իրավիճակների հետեւանքները վերացնելու եւ բնակչության տեղահանման հարցերով: Այսինքն արգելակներ են սահմանվում ԶՈՒ եւ բնակչության շփումները կանխելու համար»: Նախարարը վարչապետից խնդրեց լրամշակված օրենսդրական փաթեթը համարել անհետաձգելի:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829