Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպան այսպե՞ս է հետեւելու Հայաստանի իշխանության տված խոստումներին՝ ընտրության որակի մասով

Փետրվար 23,2012 11:34

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հայտարարում է նաեւ, որ պատրաստվում է Հայաստան գործուղել 24 երկարաժամկետ եւ 250 կարճաժամկետ դիտորդներ՝ մայիսին

կայանալիք խորհրդարանի ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար։ Այսպիսով, պետք է թերեւս արձանագրել, որ 2000 դիտորդ ուղարկելու ընդդիմության հորդորը կամ պահանջը միջազգային կառույցներն անտեսում են։ Ինչ խոսք, բացի ԵԱՀԿ դիտորդներից, դիտորդական առաքելություններ կլինեն նաեւ Եվրամիությունից, Եվրախորհրդից, ԱՄՆ-ից, գուցե նաեւ եվրոպական ոչ պաշտոնական հաստատություններից, սակայն խնդիրը տվյալ դեպքում այն է, որ հիմնական դիտորդական առաքելությունը, հետեւաբար ամենաբազմամարդ առաքելությունը, իրականացնում է ԵԱՀԿ-ն, եւ եթե ԵԱՀԿ-ն գործուղելու է 250 դիտորդ, ապա մյուս տեղերից դիտորդները կլինեն գգալիորեն պակաս, հետեւաբար 2000-ի չեն հասնի հաստատ։ Իսկ ընդդիմությունը 2000 էր ակնկալում, որ գոնե ամեն մի ընտրատեղամասում մեկ դիտորդ լինի առավոտից երեկո։ Մինչդեռ հասկանալի է նաեւ, որ անզամ մեկ դիտորդը այդ դեպքում ի զորու չէ իրականացնել լիարժեք առաքելություն։ Բայց, փաստորեն այդ մեկն էլ չի լինելու։ Իսկ դա ըստ էության որոշակի հակասության մեջ է մտնում թե բուն զեկույցի, թե նաեւ արեւմտյան պաշտոնյաների այն հայտարարությունների հետ, ըստ որոնց Եվրոպան բավական աչալուրջ է հետեւելու Հայաստանի իշխանության տված խոստումներին՝ ընտրության որակի մասով։ Եթե հետեւելու են աննախադեպ աչալրջությամբ, ապա թերեւս պետք է դիտորդների քանակն էլ լիներ համարժեք աննախադեպ։

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829