Հատված դերասան Սերգեյ Դանիելյանի հետ հարցազրույցից
– Քաղաքականությունից Ձեզ հեռու եք պահում, այնուամենայնիվ, ո՞ր կողմ եք ավելի շատ ճգվում՝ դեպի ընդդիմությո՞ւն, թե՞ իշխանություն։
– Ոչ էն, ո՛չ էլ էն։ Մենք ընդդիմություն չունենք։ Դա նախկին իշխանությունն է, որն աութսայդեր է, ուզում է էլի վերադառնալ։ Ընդդիմությունն էն է, որ ասում է՝ ես էս ինչին դեմ եմ, լուրջ ծրագիր ունեմ։
– Լավ, իսկ նախագահ ո՞ւմ եք տեսնում։
Կարդացեք նաև
– Ոչ ոքի, ցավոք սրտի։
– Եթե Դուք լինեիք ՀՀ նախագահ, ի՞նչ կանեիք։
– Միանգամից ինքնասպան կլինեի։
– Մինչ ինքնասպանությունը, գոնե մի քանի բարեփոխում չէի՞ք անի։
– Առաջին հերթին հարկերը կվերացնեի, էդ մաքսային քաղաքականությունը կփոխեի: Մի հատ պայթած «Օփելը» Վրաստանում 2000 դոլար ա, բերում ես էստեղ, դառնում է 5000 դոլար։ Դա ստորություն է ուղղակի, ինչ ա որ Ռուսաստանից ժանգոտ «Լադաներն» ենք առնում, բերում, համ օդն ա փչացնում, համ Էլ անտանելի մեքենաներ են, իսկ մենք ստրուկի պես դրանք առնում ենք։ Կարելի է հենց մեկը դա փոխել, որ գոնե մի քիչ հեշտանա ժողովրդի վիճակը։
– Նկատե՞լ եք՝ ինչ հոգսաշատ դեմքերով են մեր քաղաքացիները։
– Այո՛, բա մարդիկ էնքան պրոբլեմ ունեն։ Մի հայաթի ձյուն մաքրելն ի՞նչ ա, դա էլ չենք կարողանում լուծել։
Եվա ՌՈՒԲԻՆՅԱՆ
«Ժողովուրդ»