Նա պաշտպանում է Ադրբեջանի եւ Բուլղարիայի շահերը:
Եվրոպայի շախմատային միության (ԵՇՄ) նախագահ Սիլվիո Դանաիլովը, որ շախմատի հավակնորդների մրցամարտը Լոնդոնում անցկացնելու ամենաակտիվ հակառակորդներից է, բուլղարական ԶԼՄ-ներին հայտարարել է, թե այդպիսի արհամարհանք չի հանդուրժի, քանի որ Բուլղարաին եւ Ադրբեջանը, ի տարբերություն Լոնդոնի, համապատասխան հայտը ներկայացրել են ժամանակին: Նրա խոսքերով, իրեն, որպես ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի անդամի, այլ պայմանագրի մասին ոչ ոք չի տեղեկացրել: «Իլյումժինովը կարող է ասել, ինչ ուզում է: Երբ ես «AGON»-ի հետ պայմանագիրը կտեսնեմ թղթին, իրավաբանների հետ կգնամ Լոզանում գտնվող Սպորտային արբիտրաժային դատարան (CAS)», – հայտարարել է Սիլվիո Դանաիլովը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ