Նկատի առնելով, որ «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքով մարտի 8-ը՝ որպես կանանց տոն, ոչ աշխատանքային է եւ հինգշաբթի օր, մարտի 9-ի աշխատանքային ուրբաթ օրը տեղափոխվելու է մարտի 17՝ շաբաթ օր։ Այդ մասին կառավարության աշխատակազմը կառավարության այսօրվա նիստին ներկայացնելու է որոշման նախագիծ։ Այդպիսով, ՀՀ քաղաքացիները 4 օր անընդմեջ հանգստանալու հնարավորություն կունենան՝ մարտի 8-ին, 9-ին, 10-ին, 11-ին։
«Հայկական ժամանակ»