Լրահոս
Օրվա լրահոսը

Սկսվել է ժողովրդի ուղեղների լվացման հերթական փուլը

Փետրվար 23,2012 10:33

Նորից արթնացան իշխանական սոցիոլոգներն ու քաղաքագետները։ Սկսվել է ժողովրդի ուղեղների լվացման հերթական փուլը։ Ամենաակտիվն անշուշտ հայտնի Ահարոնն է՝ Ադիբեկյան։ Որ համոզիչ ու անհաղորդ ձայնով «ճշմարտանման» թվեր է հրապարակում՝ հուսալով, որ ազդեցություն կունենա։ Մարդը դրանով է հաց վաստակում՝ պետք չէ մեղադրել։ Ակումբից ակումբ շրջող ասուլիսների կարոտախտ ունեցող անձինք էլ են գործի անցել։ Դե, եւ ակումբներն են շատացել։ Եվ ակումբավարների ֆանտազիան էլ հրապարակում եղած մարդկանցից այն կողմ չի անցնում։ Իշխանությունն էլ այս ասող-խոսողներին գործուղում է ասել-խոսելու։ Թե ինչ կխոսեն, այնքան էլ կարեւոր չէ։ Ամեն մեկը մի դերակատարում ունի՝ մի մեսիջ, մի թիվ, մի ներշնչում հանրությանը փոխանցելու առաքելություն։ Իշխանական «փիառշչիկները» քարոզչության իրենց կոնցեպտն ունեն։ Քանի դեռ քվեարկության պահը չի եկել, կլվանան մարդկանց ուղեղները, իսկ եթե արդյունք չտա՝ կեղծելը կա ու կա։ Բայց հասարակությունն այլեւս առաջվանը չէ, եւ տարեցտարի հին տեխնոլոգիաներով իշխանություն պահելն ավելի ու ավելի է դժվարանում։ Ահարոնադիբեկյանների ռեսուրսն էլ է մաշվում։ Մի 10 տարի առաջ նրա հրապարակած թվերին դեռ հավատում էին, բայց հիմա, ինչքան էլ «Հայլուրով» պտտեցնեն, հավատացողները նվազել են։

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829