Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական ամնեզիա

Փետրվար 23,2012 10:31

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը մտահոգություն է հայտնել ընտրությունների նախօրեին իշխանության և ընդդիմության միջև առկա խոր անվստահության կապակցությամբ, որը կապված է ընտրություններից սպասելիքների հետ:

ԵԱՀԿ այս գրասենյակը դիտորդներ է ունեցել հայաստանյան վերջին բոլոր ընտրություններին: Նրանք ԵԽԽՎ-ի ուղարկած դիտորդների հետ, առանց բացառության բոլոր դեպքերում, տվել են նույնական գնահատականներ և նույնական պահանջներ առաջադրել ընտրական համակարգի բարեփոխման ուղղությամբ:

2008-ի ընտրություններից հետո ԵԽ-ի, ԵԱՀԿ-ի հիմնական պահանջը իշխանություններից Ընտրական օրենսգրքի բարեփոխումն էր իշխանության և ընդդիմության միջև անվստահության վերացման խնդիրը լուծելու պայմանով` ընդդիմության լիարժեք մասնակցության ապահովմամբ:

Սակայն երբ 2011-ի գարնանը խորհրդարանական մեծամասնությունը ընդունեց ընտրական նոր օրենսգիրք` բացարձակապես անտեսելով ընդդիմության բոլոր սկզբունքային առարկություններն ու առաջարկությունները` չկատարելով առաջադրված պահանջը, ոչ ԵԱՀԿ-ն և ոչ էլ ԵԽ-ն ծպտուն անգամ չհանեցին:

Ուզեն թե չուզեն, նրանք պատասխանատու են այն վիճակի համար, որի հետ կապված հանկարծ որոշել են մտահոգվել: Ավելին` որքան իշխանությունն է հիմա պատասխանատու ընտրությունների որակի համար, այնքան էլ այս կառույցները:

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829