Լրահոս
Օրվա լրահոսը

Տարբեր են կեղծ եւ իրական ժպիտները. Ուղեղի տարբեր հատվածներում են «ծնվում»

Փետրվար 22,2012 21:49

«Այտերը և բերանի անկյունները բարձրանում են, աչքերի շուրջ կնճիռներ են առաջանում և արդյունքում ստացվում է ժպիտ, որը պարզապես կարողես նվիրել շրջապատիդ ու լավ տպավորություն թողնել նրանց վրա»,- ասում է 18-ամյա Անին: Եթե չես կարողանում իսկական ժպիտ պարգևել, պետք չէ ավելորդ ճիգեր գործադրել, արհեստականը կարող է քո ձախողման սկիզբը դառնալ: Եթե նպատակդ շրջապատիդ գերելն է, այդ հիմար ժպիտը քեզ չի օգնի տպավորություն թողնել նրանց վրա: Բոլորին թվում է, թե ժպիտը միայն բերանը լայն բացելն է ու…վերջ: Այնինչ մասնագետները հստակ տարբերակում են բնական և անբնական ժպիտը: Հոքեբան Կարինե Հովհաննիսյանը ասում է. «Ժպիտների այդ 2 տեսակը իրարից տարբերվում են, քանի որ ուղեղի տարբեր հատվածներում են ծնվում, և յուրաքանչյուրը մկանների առանձին շարք է ընդգրկում: Բնական ժպիտը ծնվում է վերջույթային համակարգից, այսինքն` այն հատվածից, որն ասոցացվում է հույզերի հետ, իսկ կեղծ ժպիտը առաջանում է գլխուղեղի կեղևից, որը կառավարվում է կամավոր գործողությունները»:

Ֆրանսիացի գիտնականները պարզել են, որ անկեղծ ժպիտ տեսնելիս մարդկանց ուղեղի զգայական կետերը լուսավորվում են, իսկ անբնական ժպիտը ուղեղի տարբեր հատվածներում կարող է բացասական հույզեր առաջացնել:
«Ես երբեք չեմ կարող կեղծ ժպտալ: Զարմանում եմ, երբ մարդիկ կեղծ ժպտում են: Ինչպե՞ս կարելի է այդ երջանիկ պահը աղավաղել: Մարդ պետք է միշտ ժպտա, բայց միայն անկեղծ, չէ՞ որ ուրախ պահերը կրկնապատկում են կյանքը»,- ասում է 14-ամյա Անահիտը:
Ըստ գիտնականների `բնական ժպիտի դեպքում այտերը բարձրանում են, աչքերի անկյունների շուրջ կնճիռներ են առաջանում, իսկ բերանը բացվում է լայն, և այս ամենը տևում է ընդամենը մի քանի վայրկյան:

Ինչպե՞ս ժպտալ հարցին, պատասխանում է հոգեբանը.  «Երբ ցանկանում ես անկեղծ ժպտալ, փորձիր կենտրոնանալ հիշողություններիդ կամ ապագա պլաններիդ վրա, որը քեզ իսկապես կուրախացնի: Այսպես ուղեղդ դուրս կհանի ողջ դրական հույզերդ: Արդյունքում կստացվի անկեղծ և գեղեցիկ ժպիտ: Ձեզ հաստատ ծանոթ կլինի «վարակիչ ժպիտ» ասվածը: Անկեղծ ժպիտ ստանալու երկրորդ տարբերակը զրուցակցից դրական լիցքեր ստանալն է, որը ձեր մեջ կառաջացնի անկեղծ և երջանիկ հույզեր»:

ՍոսեՄուրադյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829