Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ադիբեկյանը 0,01 տոկոս վարկանիշ պիտի ունենա, որ հայտարարություն անի»

Փետրվար 22,2012 21:34

Այսօր իր մամուլի ասուլիսում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, ներկայացնելով «Սոցիոմետր» սոցիոլոգիական ծառայության անցկացրած հարցումների արդյունքները, որոնք վերաբերում են կուսակցությունների վարկանիշին, հայտարարել է, թե ՀՀԿ-ն ունի 16,0%, ԲՀԿ-ն՝ 14,7 %, ՀԱԿ-ն ունի 3,5%, ՀՅԴ-ն՝ 2,5%, ՕԵԿ-ն ունի 2,1%, «Ժառանգություն»-ը՝ 2,1%,, իսկ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը՝ 0,1%: «Ազատ դեմոկրատների» վերաբերյալ մեկ այլ հայտարարությամբ էլ հանդես էր եկել Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանը՝ ասելով, որ եթե իշխանություններն իրենց ռեսուրսներն օգտագործեն՝ հնարավոր է, որ ԱԺ մտնեն կուսակցություններ, «որոնք որեւէ աշխատանք չեն տանում մարզերում եւ ճանաչում չունեն»: Նա նաեւ հավելել էր, թե «Ազատ դեմոկրատները» հարցումներում «ընդհանրապես չի երևում»:
Արձագանքելով այս հայտարարություններին` «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Գառնիկ Գեւորգյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Մարդը ինքը պետք է գոնե 0,01 տոկոս վարկանիշ ու հեղինակություն ունենա, որպեսզի որեւէ քաղաքական ուժի վարկանիշի վերաբերյալ հայտարարություններ ու դատողություններ անի»: Բացի այդ, ըստ Գեւորգյանի, Ադիբեկյանի ներկայացրած թվերով ստացվում է, որ ԱԺ-ում հայտվելու են միայն ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, ու նոր խորհրդարանը նույնիսկ այսօրվա պատկերը չի ունենալու: «Դա արդեն իսկ ծիծաղելի է»,- նշեց Գ. Գեւորգյանը: Ինչ վերաբերում է Պողոսյանի պնդմանը, թե՝ կուսակցությունը մարզերում աշխատանք չի տանում եւ ճանաչում չունի, կամ հարցումներում «չի երեւում», ապա ըստ կուսակցության ներկայացուցչի, մարզերում իրենց ճանաչվածության մասին կարող են խոսել ոչ թե Երեւանում նստած սոցիոլոգները, այլ մարզերի բնակիչները, որոնց հետ «Ազատ Դեմոկրտների» ներկայացուցիչները ամենօրյա շփման մեջ են: «Ի դեպ, հենց այսօր մեր կուսակցության ներկայացուցիչներն այցելել են Լոռու եւ Շիրակի մարզեր, որտեղ բազմամարդ հանդիպումներ են ունեցել մեր տարածքային կառույցների անդամների եւ բնակչության հետ»,- մանրամասնեց Գեւորգյանը:
Ինչ վերաբերում է այս կուսակցությունն իշխանությունների հետ կապելու փորձերին, ապա նրա մատուցմամբ, նման անհեթեթ կարծիքները անիմաստ է մեկնաբանել` հատկապես հաշվի առնելով դրանց հեղինակներին:
Գեւորգյանը, ի պատասխան մեր հարցին՝ իսկ արդյոք կուսակցությունը վարկանիշ ունի՞ եւ պատրա՞ստ է հաղթահարել ԱԺ-ում հայտնվելու 5 տոկոսանոց շեմը, հայտարարեց, թե կուսակցությունը «պատրաստ է առաջիկա խորհրդարանական ընտրություններին եւ ամեն ինչ անում է ոչ միայն ԱԺ-ում հայտնվելու շեմը հաղթահարելու, այլ խորհրդարանում նշանակալի ներկայություն ունենալու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829