Այսօր aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Գյումրու քաղաքապետի գլխավորած պատվիրակության հետ Բրազիլիա մեկնելու մասին լուրերին, «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ Գյումրու կայարանի տնօրեն Վահան Գասպարյանը ծիծաղելով այսպես արձագանքեց. «Ի՜նչ Բրազիլիա, ես Ջաջուռում 40 աստիճան ցրտին ու սառնամանիքին սառույց եմ մաքրում, գիեշերուզօր աշխատում եմ, որ ճանապարհները բացվեն, իսկ դուք ինձ Բրազիլիա` կառնավալի եք ուղարկում, գիտե՞ ք Բրազիլիայում ինչքան է ջերմաստիճանը` պլուս 35, դե հիմա համեմատեք մինուս 40-ն ու՞ ր, պլուս 35-ն ու՞ր »:
Սակայն պարզվեց, որ շքախմբի հետ Բրազիլիայի էկզոտիկ հաճույքները վայելելու է մեկնել Վարդան Ղուկասյանի ավագ եղբոր` Գեւորգի խնամին` Ներսիկ Ղարաքեշիշյանը, ով նախկինում դատախազ էր, իսկ այժմ աշխատում է Ղուկասյանների ենթակայության տակ. Գյումրի-1 սոցիալական ծառայության պետն է: Իսկ թե էլ ինչ կարկառուն դեմքեր կան գաղտնի պահվող այդ պավիրակության կազմում, գյումրեցիներն իրենց հուցող այս հարցի պատասխանը ամենայն հավականությամբ կստանան ամիս 27-ին, երբ ճամփորդները հանրապետության ամենաղքատ տեղանք ճանաչված Շիրակի մարզ վերադառանալուն պես կսկսեն հիացած պատմել բրազիլական ճոխություններից ու արկածներից:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ