Այսօր՝ փետրվարի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ինչպես «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18.30-ին անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գեղանիստ գյուղի ճանապարհին վրաերթի է ենթարկել Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղի բնակիչ 6-ամյա Գարուշ Շահբազյանին և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի։ Երեխան ոտքի կոտրվածք է ստացել և այս պահին գտնվում է Ծերեթելիի 3-րդ մանկական հիվանդանոցում։
Այս պահին ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ, ինչպես նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը, ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հայտնաբերելու համար վրաերթ կատարող վարորդին։
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։