Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արամ Դանիելյանը ընտրակաշառքը կուլ տալու հրահանգ տվե՞լ է

Փետրվար 22,2012 20:41

Հրազդանի քաղաքապետը փոխանակ պատասխանի ԶԼՄ-ների հարցերին` հորդորում է «նմանատիպ խոսակցություններին» ուշադրություն չդարձնել:

«Բազմիցս ասվել է, որ նմանատիպ խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը: Եվ նման հարցերին անիմաստ է ուշադրություն դարձնել: Շնորհակալություն»,- այսպիսի պատասխան ենք ստացել Հրազդանի նորընտիր քաղաքապետ Արամ Դանիելյանին ուղղված մեր մի շարք հարցերին:

Aravot.am-ը պարոն Դանիելյանից պարզաբանում էր խնդրել, թե ո՞րն է տրամաբանությունը, որ Հրազդանում վերջին ընտրություններից հետո ընտրողների թիվը 3000-ով ավելացել է, մահացությո՞ւնն է նվազել, ծնելիությունն է ավելացել, թե՞ ներգաղթ կա Հրազդան:

Բացի այդ, մեզ նաեւ հետաքրքրում էր, թե Արամ Դանիելյանը հրահանգ տվե՞լ է ընտրողներին, որ ընտրակաշառք տալու կամ վերցնելու պահին «բռնվելու» դեպքում, ասենք, կուլ տվեք փողը, միայն թե անուններ չտաք, որովհետեւ նման միջադեպի մասին պատմում էր ՀՀՇ կուսակցության նախագահ Արամ Մանուկյանը:

Մենք մեկնաբանություն էինք նաեւ խնդրել այն տարածված տեսանյութի առնչությամբ,  որտեղ ընտրողը պահանջում էր Արամ Դանիելյանից ընտրակաշառքներն արդար բաժանել` ասելով, որ ինքը  երեխա է պահում, մյուսներին տվել է, ինչո՞ւ իրեն չի տվել:

Պարոն Դանիելյանը հրաժարվել է պատասխանել նաեւ մեր այն հարցին, թե Հրազդանում հոգեկան հիվանդ մարդիկ շա՞տ կան, որովհետեւ ՀԱԿ անդամները վստահեցնում էին, որ ամեն ընտրատեղամասում միջինը 40-50 հոգեկան հիվանդ «բույս» է քվեարկել, մարդիկ, որոնք նույնիսկ ձայն հանել, կամք արտահայտել չէին կարողանում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829