Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թաղապետ. «Թաղապետարանի անունից ընտրակաշառք բաժանելն անտրամաբանական է»

Փետրվար 22,2012 20:31

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթի փոխանցմամբ, ՕԵԿ-ը  Էրեբունի համայնքում ընտրակաշառք է բաժանում: «Ընտրակաշառքը բաժանվում է հիմնականում թոշակառուներին, եւ նրանց ասվում է, թե իբր Էրեբունի համայնքի թաղապետարանն է սոցիալական օգնություն ցուցաբերում տարեցներին»,- նշել է թերթը՝ հավելելով, որ ՕԵԿ-ի աշխատանքները Էրեբունի համայնքում կոորդինացնում է Էդուրադ Մադաթյանը՝ «Խուճուճ Էդոն»:

Aravot.am-ի հետ զրույցում ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը կտրականապես հերքել է կուսակցության կողմից ընտրակաշառք բաժանելու մասին տեղեկությունը:

Այդ լուրերը հերքեց նաեւ Էրեբունի համայնքի ղեկավար Արմեն Հարությունյանը՝ հայտարարելով, թե թաղապետարանը սոցիալական որեւէ օգնություն չի բաժանում եւ որեւէ կուսակցության կողմից նման ակցիայի մասին տեղեկություններ չունի, որովհետեւ նման բան իսկապես չկա: Ավելին, նա անտրամաբանական համարեց, որ որեւէ կուսակցություն որպես ընտրակաշառք ինչ-որ բան բաժանի, բայց հայտարարի, թե դա ոչ թե իր կողմից է, այլ՝ թաղապետարանի, որը մասնավորապես ՕԵԿ-ի հետ որեւէ կերպ չի առնչվում: Էրեբունու թաղապետը նաեւ հայտարարեց, թե պայմանավորվածություններ կան ընդհանրապես այս համայնքում նման գործընթացներ չծավալել եւ ընտրակաշառք բաժանելուց ձեռնպահ մնալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել