Էլեն Սահակյանը ապագա լրագրող է, բայց համոզված է, որ լրագրողի մասնագիտությամբ չի աշխատելու, ընդունվել է ծնողների ցանկությամբ, բայց չի տխրում, որովհետև արդեն գտել է իր «իսկական» մասնագիտությունը: Արդեն 2 տարի է, ինչ նկարահանվում է տարբեր տեսահոլովակներում՝ որպես հերոս ու գովազդներում՝ մոդել, չունի դերասականան կրթություն, բայց ասում է՝ հնարավորության դեպքում՝ ձեռք կբերի: Ինչպես ինքն է նշում, իր ուժերը չի փորձել ֆիլմերում. «Առաջին անգամ վախենում էի, չէի կարողանում նկարահանվել, անգամ կոմպլեքսավորվում էի, մի քանի անգամ մի կադրը փորձում էի»: Երկրորդ նկարահանման ժամանակ արդեն վստահ էր իր վրա, բայց դեռ վախ կար սրտում: Սիրում է, երբ նկարահանումների ժամանակ ինչ- որ դրվագում չի կարողանում խաղալ. «Տարօրինակ կթվա, բայց չստացված կադրերը ինձ դուր են գալիս: Ծիծաղելի են (ծիծաղում է- Մ. Հ.), հետո երբ տուն եմ գալիս, միշտ հիշում եմ»: Էլենի երազանքներից մեկն այն է , որ գա մեկ օր՝ նկարահանվի ֆիլմում՝ գլխավոր դերում: «Ինձ թվում է՝ երազանքս շատ մոտ է»:
Individuum casting prodactioan ընկերությունը զբաղվում է տարբեր տեսահալովակների, տեսանյութերի, ֆիլմերի եւ գովազդերի նկարահանմամբ: Այստեղ գրանցվողները թողնում են իրենց լուսանկարը եւ անձնական տվյալները: Տնօրեն Աշոտ Սարգսյանը նշում է , որ իրենց կազմակերպություն ընդունվելու համար կարևոր չէ ունենալ 90/60/90 չափերը, այլ պետք է լինել «կերպարային»: Տարիքային սահմանափակում չկա. «Պատվիրատուի սցենարի համաձայն՝ ընտրում ենք համապատասխան կերպար»: Եթե նկարահանմանը անհրաժեշտ է երկրորդական կերպար, ապա կարևոր չէ մասնագիտական կրթությունը. «Իսկ եթե գլխավոր դերակատարում է, ուրեմն պարտադիր է, ոչ միայն պատվիրատուի համար, այլ նաեւ՝ մեր: Բայց եթե անհրաժեշտ է մոտ 70 հոգի, որպես հանդիսատես, չես կարող պրոֆեսիոնալ դերասանին խնդրել, որ ուղղակի նստի դահլիճում, որպես հանդիսատես»: Իսկ ապագա դերասաններին Աշոտ Սարգսյանը խորհուրդ տվեց ձեռք բերել մասնագիտական կրթություն. «Վերջիվերջո պետական կրթությունն իրենն ասում է»:
Մելանյա Հարությունյան