Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴՀԿ-ի նոր ատենապետին անվավեր կճանաչեն, եթե փաստերը իրական չլինեն

Փետրվար 22,2012 17:34

Նոտարիատի ոլորտի եւ պետական ռեգիստրում տեղի ունեցած բարեփոխումները

ներկայացնելիս՝ այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում ասուլիս հրավիրած արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանն անդրադարձավ նաեւ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության երկրորդ գրանցմանը՝ պետռեգիստրում: Նշենք, որ վերջերս ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն ու ՍԴՀԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը հայտարարեցին, որ պետռեգիստրում իրենց կուսակցությունը կրկին գրանցել են, սակայն մեկ այլ ատենապետի՝ Գեւորգ Պերկուպերկյանի անունով, ինչը, տիկին Սարգսյանի կարծիքով, ընտրություններին ընդառաջ ընդդիմության դեմ արված միտումնավոր քայլ է:

Փոխնախարարի խոսքերով. «Եթե մենք նայենք, համաշխարհային պրակտիկայում  էլ կան նմանատիպ տարբեր անուններ: Եվ համապատասխանաբար՝ որոշակի իրարից տարբերվող, բայց նաեւ իրար որոշակի նման անուններով կուսակցություններ արտահայտությունը չի կարող դիտվել որպես սահմանափակում: Որպեսզի ավելի հստակ լինի, ունենք «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» եւ կա «Հանրապետություն» կուսակցություն, եւ որեւէ մեկը չի կարող ասել, որ մարդիկ դրանք շփոթում են: Ըստ տվյալների, իրականում տեղի է ունեցել համագումար, որի ժամանակ ուղղակի ընտրվել է նոր ատենապետ եւ բերվել է փաստաթղթեր գրանցման եւ գրանցումը տեղի է ունեցել, քանի որ ռեգիստրում փաստաթղթային փաթեթը ամբողջությամբ տեղում է եղել, թերություններ չի եղել, կատարվել է գրանցումը: Միաժամանակ նախկին ատենապետը բերել է բողոք: Արդեն հարուցվել է վարույթ եւ դրա շրջանակներում պարզ կդառնա, եթե տվյալ փաստերն իրական են եւ համապատասխանում են իրականությանը, ապա գրանցումը տեղին է եղել, ճիշտ է եղել, եթե կպարզվի, որ փաստերը չեն համապատասխանում իրականությանը, գրանցման մասին վարչական որոշումը կվերացվի եւ նախկին ատենապետը կվերականգնվի»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829