Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ ժամը 19.00-ի սահմաններում, քաղաքացուհին, որը մասնագիտությամբ բժշկուհի է, թիվ 8 երթուղային տաքսու միջից ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ նշված տրանսպորտի մեջ անհայտ անձն իրենից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 65 հազար դրամ։
Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա՝ «Ձկան» խանութի մոտ, ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցները մոտ 1 ժամից ավել փորձում էին հայտնաբերել գրպանահատին։ Մեկ ժամ անց, ոստիկանները թիվ 8 երթուղու նշված տրանսպորտային միջոցը վարորդի և ուղևորների հետ տարան ոստիկանության Կենտրոնականի բաժին։ Ոստիկանության Կենտրոնականի բաժնում նախապատրաստված նյութերն այսօր ուղարկվել են ոստիկանության Արաբկիրի բաժին։ Այժմ այս գործով զբաղվելու է ոստիկանության Արաբկիրի բաժինը։
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ