Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հրազդան. Ընթացք է տրվել 7 հաղորդման

Փետրվար 22,2012 17:25

2012թ. փետրվարի 12-ին Կոտայքի մարզի  Հրազդան քաղաքի համայնքի ղեկավարի ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների դեպքերի վերաբերյալ, ըստ ՀՀ գլխավոր դատախազության կայքէջի,  ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնի կողմից ընթացք է տրվել 7 հաղորդումների, որոնցից 4-ը` մամուլի հրապարակումների հիման վրա:

Այսպես՝

  • Գրավոր ստացած հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 12.02.12 թվականին, Հրազդան քաղաքի համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ թիվ 25/22 ընտրական տեղամասում՝ ժամը 12:15-ի սահմաններում, մի քաղաքացի փորձել է քվեարկել Հրազդան քաղաքում հաշվառված Բենիկ Մարգարյանի փոխարեն: Մասնավորապես՝ ներկայացրել է վերջինիս անվամբ անձնագիրը եւ  ստացել  քվեաթերթիկ, սակայն մինչ  քվեախուց մտնելը տեղամասային ընտրական հանձնաժողովը պարզել է, որ տվյալ անձը Բ.Մարգարյանը չէ:  Կեղծիքի բացահայտումից հետո տվյալ անձը, թողնելով չքվեարկված քվեաթերթիկը եւ վերցնելով Բ.Մարգարյանի անվամբ անձնագիրը, դիմել է փախուստի: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ   հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:
  •  Հրազդան քաղաքի համայնքի ղեկավարի թեկնածու Ս. Միքայելյանի վստահված անձ Ա. Մանուկյանից 12.02.2012թ. հաղորդում է ստացվել` Ա. Դանիելյանի վստահված անձի կողմից ընտրակաշառք տալու վերաբերյալ:  Հիշյալ հայտարարության հիման վրա ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 1542   հոդվածի հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր, որոնք ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ 2012թ. փետրվարի 14-ին ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
  • 2012թ. փետրվարի 12-ին` ժամը 21:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվել` Միկրոշրջան թաղամասի 68 շենքի հարակից տարածքում ընտրության ընթացքի վերաբերյալ ունեցած դժգոհությունների կապակցությամբ խուլիգանություն կատարելու մասին: Պարզվել է, որ խուլիգանություն կատարողը Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչներից է: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

ԶԼՄ-ների մոնիտորինգի արդյունքում ընթացք է տրվել թվով 4 հրապարակումների. ստուգվում են «hetq.am» կայքում հրապարակված «Արամ Դանիելյանի լրատվական գրասենյակն ահազանգում է խախտումների մասին», «armlur.am»    կայքում` «Հրազդանում ընթացող  ընտրություններում գրանցվել են կոպիտ խախտումներ»,   «a1plus.am»-ում` «Թիվ 25/04 տեղամասում կառուսել է եղել» եւ   «news.am»-ում` «Սասուն Միքայելյանի շտաբը չի բողոքարկի Հրազդանի ընտրությունների արդյունքները» վերտառությամբ հոդվածներում մատնանշված հանգամանքները:


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829