Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղինե Բիշարյան. «Ընտրակաշառքի ժամանակը չի»

Փետրվար 22,2012 17:10

Լուսանկարը՝ Panarmenian-ի

Այսօր մամուլում հրապարակում էր եղել, որ ՕԵԿ-ը ընտրակաշառք է բաժանում Էրեբունի համայնքում: Ըստ «ՉԻ»-ի, ընտրակաշառքը բաժանվում է հիմնականում թոշակառուներին եւ ասվում է, թե իբր Էրեբունի համայնքի թաղապետարանն է սոցիալական օգնություն ցուցաբերում տարեցներին: Մինչդեռ ՕԵԿ-ի աշխատանքները Էրեբունի համայնքում կոորդինացնում է Էդուարդ Մադաթյանը՝ Խուճուճ Էդոն, որն, ինչպես հայտնի է, լինելու է ՕԵԿ համամասնական ցուցակի առաջատար հորիզոնականներում: ՕԵԿ-ականները Էրեբունի համայնքի թոշակառուներին բաժանել են  ՕԵԿ-ի օրացույցներ, երկուական տոպրակ «Հայլեռ» անունը կրող սուրճ, «Հայասի» օղի՝ մեկ շիշ, եւ մեկ շիշ բնական հյութ: Ամանորի նախաշեմին ՕԵԿ-ը դարձյալ նույն ապրանքներն էր բաժանել տարբեր համայնքներում, եւ այն ժամանակ կուսակցության ներկայացուցիչները պնդում էին, թե դրանք բաժանում են բացառապես  իրենց կուսակիցներին, այն էլ տալիս են ոչ թե որպես  ընտրակաշառք, այլ ամանորյա նվեր:

Այս տեղեկությունն, այսպես ասած, առաջին ձեռքից՝ Էդուարդ Մադաթյանից, ճշտել Aravot.am-ին չհաջողվեց: Նա անհասանելի էր: Փոխարենը, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը մեր հարցից վրդովվեց. «Լավ, էլի, լավ, էլի, ախր էդքան էլ սո՜ւտ…ասում ա՝ սո՜ւտ՝ էդքա՞ն էլ սուտ: Նախ էսօր ընտրակաշառքի ժամանակ չէ, երկրորդ էլ՝ բացարձակ իրականությանը չի համապատասխանում»: Հետաքրքրվեցինք՝ երբ ընտրակաշառքի ժամանակը եկավ՝ բաժանելո՞ւ եք: Հեղինե Բիշարյանը պատասխանեց. «ՕԵԿ-ը երբեք ընտրակաշառքով չի առաջնորդվել, չի առաջնորդվելու եւ այս պահին  էլ նման բան չի անում: Եթե մի բան են անում՝ ընտրակաշա՞ռք է»:

Հետաքրքրվեցինք նաեւ՝ արդյոք ամանորյա նվերները շատ են եղել եւ հիմա դրանք իրացնելու խնդիր կա. «Մեր կուսակցության կառույցների տարածքային ղեկավարները առաջրկություն են արել շնորհավորանքների՝ մեր տարածքային կուսակցական ընտանիքներին: Այդտեղ որեւէ խնդիր չեմ տեսնում եւ հիմա ես չգիտեմ, թե այդ կեղծ բաները որտեղից են տարածվում»: Ինչ վերաբերում է իրացնելու խնդրին՝ հակադարձեց. «Դա հիմա նման է գիտե՞ս ինչի, ոնց որ մեկին հարցնես՝ կարող ա՞  ձեր տան հացը շատ էր, մյուս օրն էլ կերաք: Ի՞նչ իմանամ: Ասում եմ՝ սուտ ա, նման բան չկա, դուք ասում եք՝ կարողա՞ ավելացել ա, կարող ա՞ պակասել ա…Մեզ մոտ ոչինչ չի պակասում, մեզ մոտ ամեն ինչ շատ ա, տարին 12 ամիս մեզ մոտ ամեն ինչ լիքն ա: Բայց էս պահին ըտենց բան տեղի չի ունենում, սուտ ա եւ ճշմարտությանը չի համապատասխանում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829