Լրահոս
Օրվա լրահոսը

«Փեսա-զոքանչ-աներ հարաբերությունները» տարիքային մեծ տարբերություն ունեցող զույգերի ամուսնության ժամանակ

Փետրվար 22,2012 17:02

Մայրերն իրենց աղջիկների համար երազում են երջանիկ ընտանեկան կյանք ապահովելու մասին: Նրանցից շատերը, այդ թվում նաև տիկին Գայանեն մանրամասն հետաքննում էր իր աղջկա բոլոր երկրպագուներին և փորձում նրանց միջից փեսա ընտրել: Սակայն հեշտ չէր պատկերացնելը, թե ինչպիսի սթրես ապրեցին նա և իր ամունինը, երբ իրենց աղջիկը հայտնվեց ինչ-որ տղամարդու հետ, նրան ներկայացրեց որպես ապագա ամուսին և պարզվեց, որ նա գրեթե իրենց հասակակիցն է: «Սկզբում շատ էի անհանգստանում, երբ թիկունքում լսում էի կողմնակիցների քննադատող կարծիքները: Հետո շատ անսովոր էր ունենալ մի այնպիսի փեսա, որին անգամ խորհուրդ տալն անհարմար էր, քանի որ նա ինքն արդեն կայացած տղամարդ էր», – ասում է տիկին Գայանեն:

    Ահնամատարիք ամուսնությունը կարող է խափանել ընտանեկան ջերմ կապերը:

Ծնողները դժվար են համակերպվում այն մտքի հետ, որ փեսան գրեթե իրենց հասակակիցն է: Մայրիկի համար տհաճ է, երբ իր փեսային անծանոթները շփոթում են ամուսնու հետ, իսկ հայրիկը չի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ ընտանիքում նա այժմ ամենագլխավորը չէ:

«Երբեմն նաև մոր մոտ է անգիտակից խանդ առաջանում, երբ նա պատկերացնում է, որ այդ տղամարդը կարող էր նրա երկրպագուներից լինել», – ասում է հոգեբան Ալինա Սահակյանը:

Գայանեի աղջկա` Աննայի  նորապսակ ամուսնու` Գևորգի համար էլ հեշտ չէր: «Մտածում էի`ինչպես դիմել զոքանչիս, երբ նա ինձ անունով է դիմում: Այդ թվում՝ դժվար է հոգատար փեսա ձևանալ, երբ քո մեջ տեսնում են «երիտասարդների գայթակղող» ինչ-որ մեկին: Եվ որ ամեն հնարավոր դեպքի ժամանակ հիշեցնում են քո տարիքի մասին և կասկածում տղամարդկային ունակությունների վրա>>, – ասում է Գևորգը:

       Ցուցաբերիր դիվանագիտական ընդունակություններ .

Նման իրավիճակներում երիտասարդ կինը ստիպված է լինում իր վրա վերցնել միջնորդի դերը: «Ամենից առաջ պետք է օգնել ամուսնուն և ծնողներին` հրաժարվելով «փեսա-զոքանչ-աներ հարաբերություններ» գաղափարից»,- սեփական փորձից ելնելով՝ խորհուրդ է տալիս 35 -ամյա Սոնյան: Վերջինս առաջարկում է. «Եթե մայրդ օրինակ է բերում քո ընկերուհիներին, որոնց ամուսիններն իրենց հասակակիցներն են, ապա դու լրացրու նրան և ասա, որ եթե նրանց ամուսինները փնտրում են «իրենք իրենց» և վաստակում են պատահական աշխատանքների շնորհիվ, ապա քո ամուսինը հարգված մասնագետ է, որն ունի կայուն աշխատավարձ: Եվ ի վերջո, թոռնիկների ծնունդը նույնպես կարող է րոպեական փոխել ընտանեկան սառը միջավայրը: Ծնողներն այդ դեպքում դառնում են երիտասարդ պապիկ և տատիկ, իսկ ամուսինը`երիտասարդ հայր»:

      Մտերմիկ զրույց.

     «Այս դեպքում հայրիկի և մայրիկի հետ ի սրտե խոսելը կտա իր դրական արդյունքը: Պետք է ասել նրանց, որ մտահոգված ես, քանի որ քո ընտրությանը հավանություն չեն տալիս քեզ ամենահարազատ մարդիկ, – ասում է հոգեբան Ալինա Սահակյանն ու հավելում, – ի դեպ, զոքանչը և աները շատ հազվադեպ են հավանում իրենց փեսաներին, և վիճակն ավելի կսրեք, եթե պնդեք, որ ձեր ամուսինը փայլուն մարդ է»:

Եվ, վերջապես, եթե ձեր աղջիկը երջանիկ է, ինչու՞ եք փորձում նրան հակառակը համոզել: Չէ որ դեռ ոչ մի մարդ իր ծնողներին «շնորհակալություն» չի ասել իրենց ամուսնությունը քայքայելու համար: Ըստ հոգեբանի՝ նման դեպքերում լավ շփումը փեսայի հետ առիթ է պաշտպանել հոգևոր շփումը` ծնող և երեխա հարաբերությունների մեջ: 

 

 

Ալվարդ Սիմոնյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829