Մաշտոցի պուրակում այսօր խաղաղություն էր: Ոչ շինարարություն էր ընթանում, ոչ ցույցեր էին անում: Հավաքված էին մի քանի ակտիվիստներ, լուսանկարիչներ եւ լրագրողներ: Բնապահպան ակտիվիստներից տեղեկացանք, որ գիշերային շինարարություն էլ չի եղել:
Պատին փակցված էր օրակարգը, որով առաջնորդվելու էին բնապահպանները եւ նրանց մենակ չթողնող քաղաքացիները:
Մեր փոքրիկ հարցախույզը Երեւանի փողոցներում ցույց տվեց, որ երեւանցիները չեն ուզում Մաշտոցի պուրակում տեսնել որեւէ կրպակ: