Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանին ճանկռող աղջիկներից մեկը «ՀԺ»-ի լրագրո՞ղն էր (Տեսանյութ)

Փետրվար 22,2012 16:39

 Այս պահին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀԱԿ ակտիվիստների դատավարությունը: Ակտիվիստներին ոգեւորելու էր եկել ՀՀՇ կուսակցության նախագահ Արամ Մանուկյանը:

Այս դատական նիստում գործով տուժող ճանաչված Հայկ Նաջարյանի հիշողությունը մի կերպ «վերականգնվեց»: Նա մտաբերեց, որ իրեն քաշքշած եւ ճանկռոտած աղջիկներից մեկը, օրինակ, Անի Գեւորգյանն է` «Հայկական ժամանակ» թերթի լրագրողը եւ ՀԱԿ ակտիվիստներից մեկի` Սարգիս Գեւորգյանի քույրը: Անին մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ ինքը այդ դեպքի օրն ընդհանրապես այդ տարածքում չի եղել, խմբագրությունում նյութ է գրել. «Այս էլ որերորդ անգամ ինձ փորձում են ներքաշել»:

Հայկ Նաջարյանին դատավարության ընթացքում հիշողությունն անընդհատ դավաճանում էր. նա մե’կ ասում էր, որ տեսել է բոլոր ամբաստանյալներին, թե ինչպես են սեռական բնույթի լկտի հայհոյանքներ տալիս իրեն ու ոստիկանությանը, մե’կ ասում էր, որ ամբաստանյալ Արտակ Կարապետյանին ինքն անձամբ չի տեսել, ուղղակի ընկերներից է լսել, որ ինքն էլ է հայհոյել. «Արդեն 6-7 ամիս է անցել, բաներ կան, որ չեմ հիշում»: Այսօր նա վստահեցնում էր, որ անձամբ իրեն հայհոյել է Տիգրան Առաքելյանը, մինչդեռ նախորդ դատական նիստում ասում էր, որ Տիգրանը չի հայհոյել, միայն ասել է` «Տո լավ, դո՞ւ ես ոստիկանը»: Այսօր այդ «տո լավ»-ին ավելացավ նաեւ` «ձեր միլիցա սենց-ընենցը»: Տիգրան Առաքելյանը նրանից հետաքրքրվեց. «Միլիցա-պեպելնիցա էլ չե՞մ ասել»: Տուժողը փորփրեց հիշողությունը եւ պատասխանեց, որ «չէ, պեպելնիցա չեմ լսել»:

Նշենք, որ ընդմիջումների ժամանակ ցուցմունք տվող ոստիկանները պարբերաբար հավաքվում էին մի կնոջ շուրջ, որը նրանց խորհուրդներ էր տալիս: Ինչպես հայտնի է, վկաները դատական նիստում չեն լսում մեկը մյուսի ցուցմունքները, որովհետեւ դատավորը նրանց հրավիրում է դահլիճից դուրս, մինչեւ կկանչեն: Սակայն այդ կինը տուժողներին մինչ ցուցմունք տալը կարծես թե պատրաստում էր: Մանրամասները` տեսանյութում:

Հիշեցնենք, որ ՀԱԿ երիտասարդները մեղադրվում են օգոստոսի 9-ին Կարապի լճի մոտ ոստիկաննների հետ ընդհարվելու եւ նրանց նկատմամբ բռնություն կիրառելու մեջ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829