Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկոլտեով, 3 կիլոգրամ ոսկեղենով ու հաստ շպարով նոտարներ չենք ունենալու

Փետրվար 22,2012 16:33

Այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում Արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը՝  ներկայացնելով նոտարիատի ոլորտի եւ պետական ռեգիստրում կատարված բարեփոխումները, վստահեցրեց, որ մեր երկրին ոչ թե պետք են միայն «կնիք դնող» նոտարներ, ինչպես որ մինչ այժմ եղել է, այլեւ, ըստ փոխնախարարի, նոտարը մի մարդ է, ով մատուցում է իրավաբանական ծառայություններ. «Այսինքն՝ մենք պետք է դիտենք նոտարին, որպես անձի գույքային իրավունքները պաշտպանելու եւս մեկ մեխանիզմ, որը պետք է աջակցի արդարադատության իրականացմանը: Եվ նոտարի հիմնական գործառույթը պետք է լինի օգնել բեռնաթափել դատարանները՝ կնքելով ճիշտ պայմանագրեր, որոնք խնդիրներ չեն առաջացնի»:

Պարոն Օրբելյանի խոսքերով, նորաստեղծ վերահսկողության տեսչությունն էլ , բողոքների կամ ընթացիկ ստուգումների հիման վրա հայտնաբերած օրինախախտ նոտարների գործերը կուղարկի նոտարական պալատ, որը գործում է արդարադատության նախարարությունից առանձին: Այդ տեսչության հայտնաբերած խախտումների հիման վրա անցյալ տարի 4 նոտար արդեն պատասխանատվության է ենթարկել:

Փոխնախարարը քաղաքացիների բողոքների քանակությունից դատելով, հասկացել է, որ նոտարներից դժգոհությունները նվազել են, այդուհանդերձ, պարոն Օրբելյանը վստահեցրեց, որ սկսած նոտարների հագուկապից, քաղաքացիների հետ վարվեցողությունից նոտարները «բարեփոխվել» են. «Այլեւս չենք ունենալու կես մետրանոց  դեկոլտեով, կես մետրանոց եղունգներով, 3 կիլոգրամ ոսկեղենով ու հաստ շպարով նոտարներ: Եթե նախանցած տարի որեւէ լրատվամիջոց փորձեր մտնել նոտարական գրասենյակ եւ այնտեղից կարողանար կենդանի դուրս գար եւ առանց վնասվածքների, ուրեմն բախտավոր մարդ կլիներ այդ լրագրողը: Անցյալ տարվա ընթացքում մի շարք հարցազրույցներ են վերցվել, այդ թվում, նրանց համար ոչ հաճելի թեմաներով եւ բոլորը նորմալ տվել են հարցազրույցները»:

Պետական ռեգիստրում կատարված բարեփոխումների արդյունքում, ներդրվել է 1 պատուհանը, որը էլեկտրոնային լինելով, հնարավորինս հեշտացրել է բիզնեսի եւ այլ ծառայությունների գրանցման հարցը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829