Լրահոս
Օրվա լրահոսը

Սիլվա Համբարձումյանը սենսացիոն հայտարարություն կանի

Փետրվար 22,2012 16:29

Գործարար Սիլվա Համբարձումյանն առաջիկա օրերին ասուլիսով սենսացիան հայտարարություն կանի: Այս մասին նա հայտնեց Panorama.am-ի հետ զրույցում’ մանրամասնելով, թե իր հայտարարությունը կվերաբերի ՀՀԿ-ական պատգամավորներից մեկին, ով տարիներ շարունակ չի մարել գործարար կնոջն ունեցած պարտքերը:

Սակայն ինչպես ինքն է նշում նա «չի սահմանափակվի միայն այդ աղմկոտ բացահայտումով»: Նա արդեն կողմնորոշվել է իր քաղաքական հայացքներում և առաջիկա ասուլիսին կհայտնի, թե որ կուսակցության շարքերն է համալրելու:

«Անկեղծ ասած ինձ ինձ չի գայթակղում օրենսդիրի աշխատանքը, քանի որ այնտեղ աշխատանք չկա:

Ես իմ արժանիքները որպես գործաարար ավելին եմ գնահատում, քան որպես օրենսդիրի աշխատող: Կուզենայի հաջորդ գումարմանը լինեի ԱԺ-ում և օրեսդրական փոփոխությունների առաջարկ անել՝ աշխատատեղերի ստեղծման և ներդրողների համար նպաստավոր միջավայրի ստեղծման համար: Իսկ եթե դա ինձ չհաջողվի, ես ուղղղակի վայր կդնեմ մանդատս ու դուրս կգամ պառլամենտից: Ես մեկ ուրիշի նման չեմ գնա 12 տարի նստեմ էնտեղ ու ոչինչ չանեմ, միայն ընտրություններից առաջ էստեղ-էնտեղ երևամ, խոսեմ»:

Սիլվա Համբարձումյանի վստահեցմամբ կուսակցական դառնալով`  նպատակ չունի մտնել համամասնական ցուցակ և պատգամավոր դառնալ: Գործարար կնոջ համար շարունակում է գերխնդիր մնալ իր հայրենի Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին ապացուցելը իր կարողությունները.

«Ասել էի չէ, ես կառաջադրեմ իմ թեկնածությունը մեծամասնական ընտրակարգով ու միայն այն դեպքում, եթե իր թեկնածությունն առաջադրի Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, իսկ եթե ինքը չդնի, ես էլ չեմ դնի իմ թեկնածությունը»:

Սիլվա Համբարձումյանը չի վստահում Սուրեն Խաչատրյանի՝ մամուլով հնչեցրած հավաստիացումներին, որ ինքը մտադիր չէ կրկին վերադառնալ խորհրդարան. «Ինքն այդպես ասում է, բայց կարող է վերջին պահին խաղ խաղա: Եվ հետո կարող է ինքը չդնի՝ իր մարդը դնի, միևնույն է, այդ դեպքում էլ ես դարձյալ կառաջադրվեմ: Իմ թկնածությունը առաջադրելու մասին որոշումս ավելի հստակ կլինի, երևի թե, ԿԸՀ-ում թեկնածուների գրանցման նախօրեին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829