Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ըստ Աշոտ Բլեյանի՝ ԲՀԿ-ն ընդդիմություն է

Փետրվար 22,2012 15:05

Aravot.am-ի հետ զրույցում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին՝ նշեց. «Ձևը խաղ է անցավոր, և դա նորմալ է: Չպետք է մոռանալ, որ նախընտրական փուլն ավարտվում է և շռնդալից մտնում ենք ընտրական փուլ: Կարծում եմ, որ այս տարվա խորհրդարանական ընտրությունները էապես կտարբերվեն 2007- ի խորհրդարանական ընտրություններից: Այնտեղ ընդդիմություն ասածը՝ որպես այդպիսին, որ կարող էր ինչ-որ բան փոխել, չկար, ամեն ինչ կանխատեսելի էր: Մի փոքր անակնկալ եղավ «Ժառանգության» մասով, որը ոչինչ գրեթե չփոխեց»:

Մեր հարցին, թե իսկ ներկայիս ընդդիմության գործունեությունն ինչպե՞ս է գնահատում, Ա. Բլեյանը պատասխանեց. «Հիմա ոչ միայն կա ընդդիմություն, այլև հիմա այն քաղաքական ուժ է, որ ինքնուրույն է հանդես գալիս և փորձում առավելագույն ձայներ հավաքել խորհրդարանում: Ընդդիմություն է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը»:

Դառնալով ՀՀԿ-ի գործունեությանը՝ պարոն Բլեյանը նկատեց. «ՀՀԿ-ն համախմբել է իր ողջ հնարավորությունները, նշանակում է, որ անհանգստանում է ինչ-որ բանից: Նա տեսնում է, որ քաղաքական դաշտն այլ է, որ այլևս 2007-ը չէ, երբ ամեն ինչ ծրագրված էր»:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին խոսակցությունների մասին էլ ասաց, թե ծամոնի նման կպչուն մի բան են դարձել: Բլեյանի կարծիքով՝ երկրորդ նախագահը չի վերադառնա, և Վարդան Օսկանյանի՝ ԲՀԿ անդամակցությունը հենց վերջ է դնում այդ մտայնություններին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829