Լրահոս
Օրվա լրահոսը

Պատրաստվում են «Չելենջ տրոֆի» մրցաշարին

Փետրվար 22,2012 14:53

Հանդբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականն այս տարի հանդես է գալու «Չելենջ տրոֆի» մրցաշարում, որն իր նշանակությամբ երկրորդն է Եվրոպայի առաջնությունից հետո:

Արդեն որոշվել են մրցավայրն ու մեր աղջիկների մրցակիցները: Մարտի 21-26-ը Բուլղարիայի Գաբրովո եւ Վելիկո Տերնովո քաղաքներում հյուրընկալվելու են «A» եւ «B» խմբերի մրցաշարերի մասնակիցները: Առաջինում ընդգրկվել են Ֆարերյան կղզիները, Իսրայելը, Էստոնիան եւ Մալթան, երկրորդում` Բուլղարիան, Լատվիան, Մոլդովան եւ Հայաստանը:

Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ այս տարի մրցաշարի մրցակարգը փոխվել է: Սկզբում թիմերը խաղալու են խմբի իրենց մրցակիցների հետ, որից հետո ուժերը չափելու են մյուս խմբում միեւնույն տեղն զբաղեցրած ընտրանու հետ: Մեր աղջիկները մարտի 22-ից 24-ը հաջորդաբար հանդիպելու են Լատվիայի, Բուլղարիայի եւ Մոլդովայի հետ, իսկ հաջորդ օրը կհանդիպեն երկու խմբերի համապատասխան տեղերն զբաղեցրած հավաքականները:

Մրցաշարին նախապատրաստվող մեր կանանց ազգային հավաքականը, մարզիչ Աստղիկ Գյուրջինյանի ղեկավարությամբ մարզվում է Երեւանի տնտեսագիտական համալսարանի, Շենգավիթի եւ Արաբկիրի մարզադպրոցների դահլիճներում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829