Դերասան Հրանտ Թոխատյանը սպասելիքներ ունի քաղաքապետ Տարոն Մարգարյանից. «Ես հենց սկզբից ասում էի, որ եթե հարցը հասնի մինչեւ Տարոն Մարգարյան, հնարավոր է գտնել կոմպրոմիսային տարբերակ՝ ելնելով Ավան թաղամասում նրա ունեցած փորձից։ Ես այն ժամանակ առաջիններից մեկն էի, որ ասում էի՝ բրավո։ Ես շատ կուզենայի, որ մեր թաղամասը լիներ Ավանի պես։ Այսինքն, եթե հիմա նա իր խոսքի տերը լինի, իսկ ես հուսով եմ, որ մեր քաղաքապետը իր խոսքի տերը կլինի, ես համոզված եմ, որ նման երկխոսությամբ հնարավոր է գալ ընդհանուր հայտարարի»։
«Ես ընդհանրապես դեմ եմ կոնֆլիկտի եւ կողմ եմ երկխոսության միջոցով ելքը գտնելու տարբերակին։ Բայց դա չի նշանակում, որ հանգիստ կարելի է գնալ արդեն տանը քնել։ Այն, ինչ հիմա սկսվել է, այն, որ թե՛ երիտասարդները, թե՛ ոչ երիտասարդները սկսել են ուս-ուսի, մեջք-մեջքի կանգնել, եթե դա շարունակական լինի, ես կարծում եմ, մենք կկարողանանք մեր քաղաքը ի վերջո բերել էն տեսքին, որը որ ամեն մեկս երազում է»,- ասաց նա։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ