Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Արսեն Բաբայանը կանցնի՞ նոր աշխատանքի

Փետրվար 22,2012 14:19

«Առավոտի» տեղեկություններով, մոտ օրերս արդարադատության նախարարության ոչ առեւտրային կազմակերպությունների վերահսկողության բաժնի պետ Արսեն Բաբայանը կանցնի նոր աշխատանքի: Նա կնշանակվի Վճռաբեկ դատարանի միջազգային հարաբերությունների եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետի պաշտոնին, որը միաժամանակ հանդիսանում է Վճռաբեկ դատարանի նախագահի մամլո քարտուղարը: Ըստ որոշ լուրերի, Վճռաբեկը որոշել է ուժեղացնել կապը լրատվամիջոցների եւ քաղաքացիական հասարակության հետ:

Նշենք, որ Արսեն Բաբայանը «Հրապարակին» այս կապակցությամբ ասել է. «Այդպիսի առաջարկ ստացել եմ, բայց հրաման չկա: Դեռ ոչինչ պարզ չէ»:
Արսեն Բաբայանը մինչ ԱՆ վերահսկողության բաժնի պետ նշանակվելը զբաղեցնում էր Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետի պաշտոնը:

Ի դեպ, լուրեր կային, որ Արսեն Բաբայանը չի կարողացել հաղթահարել վերահսկողության բաժնի պետի համար անցկացված քաղաքացիական ծառայության մրցույթը: Այս մասին Aravot.am-ի հարցին ի պատասխան՝ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանը հայտնեց, որ Արսեն Բաբայանն այդ մրցույթի հաղթող է ճանաչվել՝ բարձր արդյունքներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829