Լրահոս
Օրվա լրահոսը

Դասախոսին՝ 2 տարվա ազատազրկում

Փետրվար 22,2012 13:48

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Նարինե Հովակիմյանի, 2 տարվա ազատազրկման դատապարտեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի հեռակա ուսուցման բաժանմունքի վարիչ Հենրիկ Հակոբյանին: 64-ամյա Հենրիկ Հակոբյանը մեղադրվում էր խարդախությամբ՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով, կաշառք ստանալու պատրվակով, խոշոր չափերի հափշտակություն կատարելու մեջ: Վերջինս իր աշխատասենյակում խարդախությամբ կաշառք ստանալու պատրվակով Սարգիս Դիլբարյանից հափշտակել էր խոշոր չափի՝ 562.305 դրամին համարժեք 1500 ԱՄՆ դոլար: Նրա փաստաբան Ռուբեն Հակոբյանը համամիտ չէ նշանակված պատժատեսակի եւ պատժաչափի հետ, քանի որ, ըստ նրա, կային բոլոր հիմքերը իր պաշտպանյալի նկատմամբ տուգանք նշանակելու կամ պատիժը պայմանականորեն չկիրառելու համար:

«64 տարեկան գիտությունների թեկնածու, դոցենտ, նախկինում չդատված, դրական բնութագրվող, ամուսնացած, մեղքը ընդունած, խոստովանական ցուցմունք տված, քննությանը աջակցած անձնավորության նկատմամբ կարող էր կիրառվել մեղմ պատիժ»,- բացատրում է նա: Հենրիկ Հակոբյանի՝ համաձայնություն տալու դեպքում փաստաբան Հակոբյանը կայացրած որոշումը կվիճարկի ՀՀ վերաքննիչ դատարանում:

Ա. ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829