Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայցադիմում՝ ընդդեմ Գագիկ Շամշյանի

Փետրվար 22,2012 13:45

Երեկ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ալվարդ Հունանյանի նախագահությամբ, սկսվեց քաղաքացիական գործն ըստ Արամ Չատինյանի հայցի՝ ընդդեմ Գագիկ Շամշյանի՝ պատիվը, արժանապատվությունը արատավորող տեղեկություններ տարածելու փաստով հերքում ներկայացնելու պահանջի վերաբերյալ:

Դատարան էր ներկայացել «Չորրորդ ինքնիշխանություն», «Առավոտ» թերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանը, ինչպես նաեւ հայցվորի ներկայացուցիչը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արշակ Թովմասյանը:

Դատավոր Ալվարդ Հունանյանը տեղեկացրեց, որ Գագիկ Շամշյանի բնակության վայրի հասցեով ուղարկվել են ծանուցագրեր, սակայն այդ ծանուցագրերը վերադարձվել են: Դա էր պատճառը, որ դատարանը ծանուցագրի հետ հայցադիմումը մեր գործընկերոջը չէր ուղարկել: Ի դեպ, մեկ անգամ էլ ծանուցագրով ծրարը բացված վիճակով ուղարկվել էր «Առավոտ», ինչի մասին մենք արդեն տեղեկացրել ենք: Եվ քանի որ հայցն առնչվում էր պատվին ու արժանապատվությանը, հետեւաբար, անմեղության կանխավարկածի սկզբունքը հարգելով, դատարանը մինչ ֆոտոթղթակցի բնակության վայրը ճշտելը, հայցադիմումը չէր ուղարկել:

Դատական նիստը հետաձգվեց, քանի որ Գագիկ Շամշյանին հայցադիմումը ստանալուց հետո ժամանակ էր պետք՝ ծանոթանալու համար:

Բացի այդ, հաջորդ նիստին Շամշյանը դատարան կներկայանա իր փաստաբանով եւ առարկություններով: Դատական նիստը նշանակվեց մարտի 23-ին, ժ.12-ին:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829