Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքում ուրանի հանքավայր չկա, բայց գերադասելի է դրանք հայտնաբերել

Փետրվար 22,2012 12:46

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավարը փետրվարի 21-ին պատասխանել է «Կայուն Զարգացում»  ՀԿ-ի նախագահ Ա. Փարսադանյանի՝ ՀՀ նախագահին ուղղված բաց նամակին, որը հրապարակվել էր հունվարի 25-ին: Պատասխանում ասված է. «Հայտնում եմ, որ «Հայ–Ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ն ՀՀ կառավարության 2009թ. ապրիլի 23֊ի թիվ 1419-Ն որոշման, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կողմից տրված թիվ 88 ոաումնասիրության հատուկ լիցենզիայի, ինչպես նաեւ 2009թ. սեպտեմբերի 3-ին կնքված թիվ 1459 Լիցենզային պայմանագրի համաձայն, ՀՀ Սյունիքի մարզում իրականացնում է Երկրաբանական որոնողահետախուզական աշխատանքներ՝ ուրանի հանքաքարի հայտնաբերման նպատակով։

Ձեր կողմից բազմիցս ուղարկված նույնաբովանդակ գրություններին արդեն իսկ տրվել են համապատասխան պարզաբանումներ այն մասին, որ վերը նշված աշխատանքներն իրականացվում են համաձայն «Հայ–Ռոաական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի երկրաբանահետախուզական աշխատանքների՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված նախագծի, որը ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ենթարկվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության և ստացել դրական եզրակացություն (ԲՓ-78)։

Կցանկանայի նշել նաև, որ «Հայ–Ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի կողմից իրականացվող երկրաբանահետախուզական աշխատանքները համապատասխանում են Երկրաբանական ուսումնասիրությունների դասական չաւիանիշներին, իսկ դաշտային աշխատանքները իրականացվում են այնպիսի սարքավորումներով և մեթոդներով, որոնք կիրառվում են նաև Ռուսաստանում, ԱՍՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում և այլ զարգացած երկրներում։

2010-֊2011թթ. ընթացքում կատարված երկրաբանա որոնողական և լաբորատոր աշխատանքների տվյալներով՝ ուրանի հանքավայրի առկայությունը ՀՀ Սյունիքի մարզի բնակավայրերի մոտ տարածքներում չի հավաստվել և չեն հաստատվել ուրանի հանքաքարի պաշարներ։ Այսինքն «հանքավայր», որպես այդպիսին, գոյություն չունի, հետևաբար դրա շահագործման մասին խոսելն անհիմն է;

Հարկ եմ համարում նշել, որ այլ անոմալիաների և ուրանի երևակումների տարածքներում 2012թ. ընթացքում ՀՌԼԿ ՓԲԸ-ի կողմից իրականացվելու են երկրաբանական որոնողա հետախուզական աշխատանքներ, որոնք չեն կարող բացասական ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա։

Միաժամանակ կցանկանայի հիշեցնել, որ հաշվի անելով մեր երկրի աշխարհաքաղաքական դիրքը, ազգային անվտանգության ապահովման հիմնախնդիրները՝ գերադասելի է Հայաստանի Հնարապետության տարածքում հայտնաբերել ուրանի հանքավայրեր եւ հաստատել դրանց պաշարները՝ որպես ռազմավարական նշանակության հումք։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829