2011թ. hոկտեմբերի 28-ին Իջեւանի տարածաշրջանի Ներքին Ծաղկավան համայնքում սողանքից քանդվել էր մայրուղուց գյուղ մտնող միակ ճանապարհի 30 գծամետր երկարությամբ ձախակողմյան կողնակը և երթևեկելի մասի գրեթե կեսը: Ճանապարհը դարձել էր միակողմանի երթևեկելի և վտանգավոր:
Վերջին օրերին միակողմանի երթեւեկելի հատվածում ճեղք է գոյացել: Ներքին Ծաղկավանի գյուղապետ Նաիրի Աթաբեկյանն ասաց, որ ասֆալտի շերտում 1 սմ լայնությամբ եւ 2 մ երկարությամբ ճեղք է առաջացել,այն աստիճանաբար մեծանում է: 641 բնակիչ ունեցող գյուղը կարող է զրկվել «արտաքին աշխարհի» հետ կապից:
Սողանքի վայրում եղել է մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Գյուղապետը սողանքի գոտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ գրավոր դիմել է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև