Լրահոս
Օրվա լրահոսը

Գեոթիմը պատասխանում է ՀԱԿ-ին

Փետրվար 22,2012 12:14

“Գեոթիմ” ՓԲԸ-ն այսօր հանդես է եկել մեկնաբանությամբ` փետրվարի 21-ին Հայ Ազգային Կոնգրեսի Բնապահպանական հարցերով հանձնաժողովի կողմից արված հայտարարության վերաբերյալ:

«Փետրվարի 21-ին Հայ Ազգային Կոնգրեսի Բնապահպանական հարցերով հանձնաժողովը չբերելով եւ ոչ մի հիմնավորում “անթույլատրելի” է անվանել

Ամուլսարի հանքավայրի շահագործումը: Զարմանալի է այն փաստը, երբ քաղաքական ուժը նման հայտարարություն է անում` դատավորի կեցվածք ընդունելով: Կարծում ենք, որ ՀԱԿ-ի Բնապահպանական հարցերով հանձնաժողովը պետք է առնվազն ուսումնասիրեր տեղական եւ արտասահմանյան բնապահպան մասնագետների կողմից պատրաստված ուսումնասիրություններն ու եզրակացությունները, որոնք հասանելի են մեր կայքում` www.geoteam.am:

Եթե այդ նյութերին ծանոթանալուց հետո ՀԱԿ-ի մասնագետները կշարունակեն մեր ծրագիրը “անթույլատրելի” համարել, պատրաստ ենք հրավիրել նրանց հանրային բանավեճի` հասարակության եւ ԶԼՄ-ների մասնակցությամբ:

Ամուլսարի հանքավայրի ծրագիրը իրագործվում է ոլորտը կարգավորող ՀՀ բնապահպանական օրենսդրության նորմերին խիստ համապատասխան եւ համահունչ: Լինելով թափանցիկ, սոցիալական եւ բնապահպանական առումով պատասխանատու հանրային ընկերություն, որը ցուցակված է Տորոնտոյի բորսային հարթակում, ունենալով միջազգային հեղինակավոր ինստիտուցիոնալ բաժնետերեր, Գեոթիմը իր գործունեության առաջին օրվանից բնապահպանական եւ սոցիալական միջազգային ստանդարտներին համապատասխանության սկզբունքը որդեգրել է որպես գործունեության ուղեցույց:

2006թ. առ այսօր մեր ընկերությունը Հայաստանում ներդրել է $ 30 մլն, եւս $ 52 մլն ներդրվելու է այս տարի: Գեոթիմը ոչ միայն կայուն աշխատանքով է ապահովել Ամուլսարի շրջակայքի համայնքների բնակիչներին ու դրանցում իրագործել բազում սոցիալական ծրագրեր, այլեւ փոխել է այդ մարդկանց մտածելակերպը եւ վերաբերմունքը կյանքի նկատմամբ: Ստացվում է, որ ՀԱԿ-ի Բնապահպանական հարցերով հանձնաժողովն այս ամենը եւս համարում է “անթույլատրելի”:

Գեոթիմը միշտ պատրաստ է մասնագիտական քննարկումների եւ բանավեճերի: Ուստի, օգտվելով այս առիթից, բոլոր քաղաքական ուժերին կոչ ենք անում զերծ մնալ պոպուլիստական հայտարարություններից ու մեր ընկերության գործունեությունը նախընտրական շահարկումների առարկա դարձնելու գայթակղությունից»:

 

“Գեոթիմ” ՓԲԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829