«Ո՞ւմ կցանկանայիք տեսնել նոր խորհրդարանում». «Ժամանակի» հարցին պատասխանում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը։
«Կցանկանայի գարնանը ձեւավորվելիք խորհրդարանում տեսնել գրող Արմեն Շեկոյանին։
Արժանիքները. Բացի այն, որ Շեկոյանը շատ տաղանդավոր գրող է, նաեւ ՀՀ արժանապատիվ ու ազատ քաղաքացի է։
Թերությունները. Կյանքի նկատմամբ վերաբերմունքը չափից ավելի խորն է։ Բջջային հեռախոս չի պահում»: