Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ֆորշն էլ է ուզում, որ այգին մնա, բայց…

Փետրվար 22,2012 10:53

Երգիչ Ֆորշը նույնպես այն արվեստագետների շարքում չէր, որոնք ներկա էին Մաշտոցի այգում, բայց նա տեղյակ էր, թե ինչ է կատարվում այնտեղ, քանի որ իրեն հենց դեպքի վայրից զանգահարել էին ու կոչ արել միանալ իրենց։ «Բայց ես հլը որ չեմ երեւացել, որովհետեւ շատ զբաղված եմ, առավոտից իրիկուն ստուդիայում եմ։ Իրանց գաղափարը ողջունում եմ, միանշանակ։ Ես ոչ միայն դեմ եմ, որ այգին քանդվի, այլեւ այդ միտքն ինձ համար արդեն ծիծաղելի է, որովհետեւ պարզ է, որ դա պետք է լինի կանաչ եւ այգի։ Ես սովորել եմ Չայկովսկու դպրոցում, եւ այդ այգին ինձ համար եղել է մանկության ու պատանեկության այգի, ու քանդել այնԲայց ինչի՞ քանդել, հանուն առեւտրի՞, մեկ ա առեւտուր չի լինի, թող էրեխեքի այգուն ձեռք չտան»։

Նրա խոսքերով՝ ինքն իսկապես շատ է ուզում, որ այգին մնա, սակայն «կանգնելով ու գոռալով հարց չենք լուծի»։ «Ես քաղաքապետին անձամբ չեմ ճանաչում, բայց եթե դիմելու խնդիր կա, հետեւյալը կասեմ։ Նենց արեք, որ այնտեղ կանգնած ու գոռգռացող երիտասարդները, որոնք, ի դեպ, շատ ճիշտ են անում, գործով ապահով լինեն, նենց պայմաններ ստեղծեք, որ այդ մարդիկ գոհ լինեն։ Ինչի՞ են այդ սրիկա ամերիկացիներն անընդհատ իրանց դրոշը պաչում ու գերեզման մտնելուց իրենց դրոշն էլ հետն են դնում։ Այ թող տենց վերաբերմունք լինի։ Ես սիրում եմ իմ քաղաքը, մենակ քաղաքը չէ, Հայաստանը, ուղղակի ինչոր բան սխալ է։ Երիտասարդների կողքին եմ, ողջունում եմ այդ ամենը»,– հավելեց երաժիշտը։

Եվա ՌՈՒԲԻՆՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829