Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ի հնարավորությունները չեն բավարարում կայքերին հետեւելու համար

Փետրվար 22,2012 10:40

ՀՀ կառավարության առաջիկա նիստում նախատեսվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը 36 մլն դրամ հատկացնելու որոշում կայացնել։ Պարզվում է, որ ԱԱԾ-ի հնարավորությունները չեն բավարարում կայքերին հետեւելու համար։ Հետեւելը, բնականաբար, ԱԱԾ-ն ձեւակերպում է «սպասարկում» բառով։ «ՀՀում ինտերնետային կապի արագությունների եւ հոսքերի ծավալների կտրուկ աճի հետեւանքով, հանգույցի առկա հզորություններով գործող կայքերի եւ ցանցերի անխափան սպասարկումը շարունակելու նպատակով լրացուցիչ համակարգչային սարքավորումների ձեռքբերման անհրաժեշտություն Է առաջացել»,- այսպես է պատճառաբանել ԱԱԾ-ն իրեն 36 միլիոն դրամ լրացուցիչ գումար հատկացնելու անհրաժեշտությունը։ ԱԱԾ-ն ըստ ամենայնի, չի հասցնում «սպասարկել» ընդդիմադիրների էլեկտրոնային նամակագրությունները։

«Հայկական ժամանակ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829