Ասում են, որ Գավառում Տիգրան Արզաքանցյանի մայրը՝ տիկին Վարսենիկը, հատկապես ծանր է տանում որդու անկումը։ Իսկ գավառցիները համարում են, որ իր հետ կապված զավեշտալի պատմություններով նա դեռ երկար է հիշվելու։ Ինչպես հիշելու են նրա նշանավոր մորը՝ տիկին Վարսենիկին։ Մեզ պատմեցին, որ դպրոցներից մեկում հերթական «օգնությունը» բաժանելիս տիկին Վարսենիկը խիստ վրդովվել է՝ դասարաններից մեկի պատին նկատելով Մեսրոպ Մաշտոցի նկարը, եւ քյավառցուն բնորոշ զայրույթով նախատել մանկավարժներին, որ իր որդու նկարի փոխարեն այլ մարդու նկար են փակցրել դասարանում։ Երբ տիկին Վարսենիկին բացատրել են, թե ով է «նկարի մարդը», վերջինս անկեղծորեն զարմացած հակադարձել է. «Ի՞նչ անենք, վեր Մաշտոցն ա, իմ Տիկո՞ն ա ձեր դպրոցին լավ բան արե, թե՞ էտա մարդը»։
Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
«Հրապարակ»