Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ պիտի սեփականության իրավունքը գերակա լինի հանրային շահին

Փետրվար 22,2012 10:26

Ի՞նչ է ասում պարոն քաղաքապետը: «Առանց սեփականության իրավունքի արդյունավետ պաշտպանության անհնար է որեւէ զարգացում»,- ասում է նա։ Իսկ ինչո՞ւ պետք է ոմանց սեփականության իրավունքը գերակա լինի հանրային շահին ու հասարակական պահանջին։ Տարիներ շարունակ մենք՝ երեւանցիներս, զիջել ենք այդ չարաբաստիկ սեփականության իրավունքի առաջ, հանրային օգտագործման տարածքները «մատաղ արել» ոմանց որկորին։ Հիշո՞ւմ եք, Մաշտոցի 7 հասցեի դիմաց մի հրաշալի պուրակ կար։ Իբր ժամանակակից արվեստի թանգարանն ընդարձակելու անվան տակ, Հենրիկ Իգիթյանի թեթեւ ձեռքով, այն զիջեցինք, եւ պարզվեց՝ ի՛նչ թանգարան, այստեղ խանութների շարք է լինելու։ Հիմա էլ Մաշտոցի պուրակն են ոչնչացնում, եւ դրա համար «դոշ» տվողներից մեկը Հենրիկ Իգիթյանի եղբայրն է՝ Լեւոն Իգիթյանը, որը Երեւանի ավագանու անդամ է։ Փաստորեն, մեզանում հանրային շահը ոտնահարողների կլաններ են ձեւավորվել:

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829